Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Գագիկ ՄԱՄՈՒԼՅԱՆ. Մի քանի դիտարկում երեկվա հանրահավաքից

Գագիկ ՄԱՄՈՒԼՅԱՆ. Մի քանի դիտարկում երեկվա հանրահավաքից
11.10.2014 | 11:46

Եկեք էմոցիոնալ մակարդակից մի պահ տեղափոխվենք ավելի սթափ դաշտ ու փորձենք վերլուծել երեկվա հանրահավաքի արդյունավետությունը: Ես, որպես քաղաքականության նկատմամբ ադեկվատ ՀՀ քաղաքացի, սրանից ավել բան չէի էլ սպասում այս հանրահավաքից, բայց ինձ դուր չեկավ հանրահավաքի բանախոսների տոնայնությունը: Մի տեսակ ելույթ ունեցողներից ոչ ոքի տոնայնության մեջ հեղափոխականի ոգի չկար, բայց միևնույն ժամանակ ոչնչով չեմ կարողանում բացատրել այն, որ եթե այս հանրահավաքը ու Եռյակի քաղաքական նպատակները երկրում իշխանափոխությունը չէ, ինչո՞ւ են ներդրվում այսքան ռեսուրսներ, ինչո՞ւ է Ծառուկյանը մեծ հաշվով հարվածի տակ դնում իր ունեցվածքը, ինչո՞ւ է Լևոն Տեր-Պետրոսյանը հարվածի տակ դնում իր առանց այն էլ ոչ այնքան բարվոք վիճակում գտնվող իմիջը ու նման շատ հարցեր, որոնք դեռ ոչ մի կերպ չեն պատճառաբանվում: Հանրահավաքից կարելի է արձանագրել մի քանի կայացած փաստ`

Հավաքվել էին լուրջ թվով ՀՀ քաղաքացիներ, ովքեր ներկայացնում էին հասարակության գրեթե բոլոր խավերը:
Սույն քաղաքացիները հեշտությամբ կուղղորդվեն, եթե Եռյակը բավարար քաղաքական կամք դրսևորի:
Տարբեր գործոնների ազդեցության տակ, կամա թե ակամա այս քաղաքացիների մոտ ձևավորվել է քաղաքացիական ինքանգիտակցության որոշակի մակարդակ:
Ժողովրդի այդ թվաքանակը պետք է իշխանությունների համար լուրջ մեսիջ դառնա:
Այլ փաստեր ևս կարելի է արձանագրել, սակայն այս չորսի համատեղ ազդեցությունը բավական կլինի, ճիշտ քաղաքականություն բանեցնելու դեպքում հասնելու ամբողջական իշխանափոխության, որը որպես նպատակ կարծես թե հնչեց ելույթ ունեցողների ոչ այնքան բոցաշունչ ճառերում:
Չեմ ընդունում այն պատճառաբանությունը, թե մի քրեաօլիգարխիկ համարկարգը եկել է փոխարինելու մյուսին, քանի որ այս պահի դրությամբ ավելի լավ է փորձել, քանի որ Հայաստանի ներկայիս վիճակից վատ դժվար թե լինի:
Հետևելով մեր հարևան Վրաստանի օրինակին, կգանք եզրակացության, որ վրացիները այս էլ որերորդ անգամ ամբողջական իշխանափոխություն իրականացրեցին ու թեկուզ վերջին իշխանափոխությունը նրանց ավելի շատ վնասեց, բայց հարկ եղած դեպքում նույն ժողովուրդը կրկին ի վիճակի է իրականացնել այն ու փորձել նորերին, չարդարացնելու դեպքում կրկին ու այսպես շարունակ, մինչև բոլոր հասարակական շերտերի շահերի համընկնում: Այդ քաղաքացիական ինքնագիտակցության առկայությունը վրացի ժողովրդի մոտ արդեն երևի գենետիկ մակարդակում է:
Կուրորեն չհավատալով Եռյակին ու որևէ այլ քաղաքական ուժի, այնուամենայնիվ կարծում եմ, որ իշխանափոխությունը Հայաստանին պետք է անկախ ամեն ինչից: Եթե սրանք էլ չբարարեն ժողովրդի պահանջները, սրանք էլ պիտի հեռանան, ու այդպես պետք է լինի միշտ:
Եռյակը պետք է ավելի հստակ ու հատու ներկայացնի իր պլանները ու նախանշի անելիքները, քանի որ միայն ամբիոնից խոսողները չէ, որ պիտի իրականացնեն իշխանափոխությունը:
Սպասում եմ հաջորդ հանրահավաքին:

Դիտվել է՝ 2165

Մեկնաբանություններ